Սցենարիստ՝ Վես Անդերսոն, Ռոման Ֆորդ Կոպպոլա
Երկիրը՝ ԱՄՆ
Ժանրը՝ ռոմանտիկ կատակերգություն, դրամա
Գլխավոր դերերում՝ Ջարեդ Գիլման, Կարա Հեյվուդ, Բրյուս Ուիլլիս, Էդվարդ Նորտոն, Բիլլ Մյուրրեյ, Ֆրենսիս ՄակԴորմանդ
Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Դեպլա
Թողարկման ամսաթիվը՝ 16 մայիսի 2012
Բյուջեն՝ 16 մլն. ԱՄՆ դոլլար
Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 68 մլն. ԱՄՆ դոլլար
«Ծագող Լուսնի Թագավորությունն» ամեն մեկի համար չի. այն նման չի դեբիլացրած մինի-ողբերգական պահերով մանկական կատակերգություններին («Հոբբիտը», «Ինչպես Մարզել Քո Վիշապին» և այլն): Այս ֆիլմն ավելի շատ հիշեցնում է հին մանկական ֆիլմերը, որոնք մենք դիտում էինք փոքր ժամանակ. ֆիլմի որակը, սաունդտրեկն ու մթնոլորտը նոստալգիկ էին (ինչ-որ տեղ բավականին հիշեցնում էր հին «Չարլին ու շոկոլադի գործարանը»), բայց պարունակությունը շատ ավելի հասուն ու «մութ» է:
Այն, թե ինչպես է Վես Անդերսոնն իր ֆիլմում ուսումնասիրում մանկական իզոլյացիայի ու սեքսուալության թեմաները, բավականին անսպասելի էր, բայց արված էր բավականին նուրբ, առողջ կերպով:
Ու ի վերջո, պատկերացրեք, որ այս ֆիլմում երկրորդական ու իրենց լրիվ ոչ հատուկ դերեր են խաղում Էդվարդ Նորտոնը, Բիլլ Մյուրրեյն ու Բրյուս Ուիլլիսը:
Իհարկե, սա այն ֆիլմերից չի, որ ինձ վրա շատ խորը հետք թողնի, ինչպես «Ամերիկյան Գեղեցկությունն» ու «Անբիծ Մտքի Հավերժական Փայլը»: Բայց համոզված եմ՝ տաս-քսան տարուց նոստալգիկ ցանկություն կունենամ այս ֆիլմը կրկին նայել: Ու դա չի նշանակում, որ ես այն հենց վաղը չեմ դիտելու: Բնավ ոչ:

No comments:
Post a Comment