Monday, July 29, 2013

Ժուլիան Շնաբել, «Le Scaphandre et le Papillon»/«The Diving Bell and the Butterfly»/«Скафандр и Бабочка»/«Սկաֆանդրն ու թիթեռը»

Ռեժիսոր՝ Ժուլիան Շնաբել

Սցենարիստ՝ Ռոնալդ Հարվուդ, հիմնված Ժան Դոմինիկ Բոբիի «Սկաֆանդրն ու թիթեռը» գրքի վրա

Երկիրը՝ Ֆրանսիա/ԱՄՆ

Ժանրը՝ կենսագրական, դրամա

Գլխավոր դերերում՝ Մատիու Ամալրիկ, Էմմանուել Սեինյե, Անն Կոնսինյի, Մաքս ֆոն Սիդով, Մարի-Ժոսե Կրոզ

Կոմպոզիտոր՝ Պոլ Քենտելոն

Թողարկման ամսաթիվը՝ 23 մարտի 2007

Բյուջեն՝ 14 մլն. ԱՄՆ դոլլար

Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 20 մլն. ԱՄՆ դոլլար



Նախապես զգուշացնեմ, որ ծանր ֆիլմ է, ու իրական փաստերի վրա հիմնված լինելն այն ավելի է ծանրացնում: «Սկաֆանդրն ու թիթեռը» ֆիլմը հիմնված է «Elle» ամսագրի նախկին խմբագիր Ժան Դոմինիկ Բոբիի ինքնակենսագրական գրքի հիման վրա, որը նա թելադրել է ինսուլտի պատճառով գրեթե լրիվ կաթվածահար լինելուց հետո՝ ձախ աչքը թարթելու միջոցով:

Այն պատմում է Բոբիի կյանքի մասին մինչև պատահարը, ինչպես նաև նրա զգացողության մասին, ասես ինքը սկաֆանդրի մեջ է, ու լսում է, թե ինչպես են թիթեռի թևերը բախվում սկաֆանդրի մակերևույթին: Ինչպես նաև սկսում է հասկանալ այլ մարդկանց, որոնք իրենց, լրիվ ուրիշ բնույթի «սկաֆանդրերի» մեջ են:

Ու նորից զգուշացնեմ, որ ֆիլմը ծանր է, ու ոչ միայն էմոցիոնալ առումով՝ պարունակում է բժշկական միջամտության ծանր տեսարաններ ու, ընդհանուր առմամբ, դիսկոմֆորտի սուր զգացողություն է առաջացնում: Ու շատ տպավորիչ է:

No comments:

Post a Comment